Դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ. Եվրոպական դատարանը պարտավորեցրել է վերաբացել գործը


Դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ. Եվրոպական դատարանը պարտավորեցրել է վերաբացել գործը
Հունվար 23 16:29 2025

Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել է, որ դատավոր Անտոնյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ և այդպիսով ինքնաբացարկ չի հայտնել, դրա արդյունքում, փաստորեն, դատավորը հեռացվել է դատական համակարգից, այս մասին գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Իհարկե, Եվրոպական դատարանը պարտավորեցրել է վերաբացել այդ գործը, բայց ակնհայտ է, որ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն ԱՆդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ և այն պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի։

Պարզ է, որ նույն սուբյեկտի անձնական քինախնդրությամբ հեռացված մյուս դատավորների մասով ևս շուտով ստացվելու են Եվրոպական դատարանի՝ հանցակազմ առաջացնող այլ դատական ակտեր, բայց այս պահին Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են»,- նշել է Ասլանյանը։