Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել


Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Հունվար 23 12:58 2025

Գլխավոր դատախազությունը 2008 թվականի Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Նա մեղադրվում է ուժի գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

Հակակոռուպցիոն դատարանում դատախազը ներկայացրել է մեղադրանքը, համաձայն որի, Օհանյանը, 2008թ․ լինելով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այլ անձանց հանցակցությամբ կատարել է լիազորությունների շրջանակից ակնհայտ դուրս եկող գործողություններ, ինչն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների։

Այս արարքի համար որպես պատիժ նախատեսված է 4-8 տարվա ազատազրկում։