Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. այդ մեթոդը չի աշխատելու, ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան


Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. այդ մեթոդը չի աշխատելու, ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան
Հունվար 20 11:11 2025

Հարգելի՛ քաղաքացիներ, ձեզ շարունակում են ստել՝ համարելով, որ դուք չեք հիշի, թե ինչ է տեղի ունեցել, խորհրդարանում դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա.«Իհարկե, ձեզ մոտ ամեն ինչ է ստացվում, բայց այդ մեկն անհնար է ստացվի, ժողովո՛ւրդ։ Դուրս գանք փողոցում հարցնենք՝ ո՞վ է հանձնել Արցախը, բոլորը կպատասխանեն՝ Նիկոլ Փաշինյանը։ Այդ քարոզչական մեթոդը չի աշխատելու, ձեռք քաշեք ու ուրիշ սուտ հորինեք։ Ինչ վերաբերում է 5+2-ին, ապա պարոն Ռուբինյանն ինքը շատ լավ գիտի, ասեմ ավելին՝ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ դա Հայաստանի համար ամենալավ լուծումն էր, բայց հիշեցնեմ, որ մեր բանակցած տրամաբանության մեջ Լաչինի  ու Քարվաճառի հետ կապված փոփոխությունը տեղի էր ունենալու բացառապես հանրաքվեով։ Այդ իրադարձությունները փողկապակցված էին»։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց.«Այն ժամանակ, երբ դուք հանձնեցիք Լաչինն ու Քարվաճառը, Ալիևը հայտարարեց, որ նախորդ բանակցային տրամաբանության մեջ  այս տարածքները հավերժ մնալու էին հայկական, և դուք նույնպես դա հոյակապ գիտեք, պարզապես դուք չեք հարգում, չեք սիրում, իսկ որոշ դեպքերում նաև ատում եք ՀՀ քաղաքացուն, որովհետև այսքան սուտ ու աղբ լցնել մեր քաղաքացիների վրա չի կարելի»։