Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ 17 տարի ծառայությունից հետո


Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ 17 տարի ծառայությունից հետո
Հունվար 20 10:58 2025

Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո՝ այսօր, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետրոս Պետրոսյանը։

«Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել Հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ եւ այսուհետ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս։

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ղեկավարներիս, որոնք երբեւէ հավատացել եւ վստահել են ինձ։

Շնորհակալություն բոլոր ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, եւ որոնց հետ անցել ենք բարդ, դժվար, տեղ-տեղ վտանգավոր, բայց միեւնույն ժամանակ պատվաբեր ճանապարհ։

Աստված պահապան մեր Հայրենիքին…»,- գրել է նա։