Ազգային ժողովում մեկնարկել է 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանը։
Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց 1 րոպե լռությամբ հարգել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը։
Մհեր Սահակյանը զոհվել է հունվարի 13-ին։ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում նրա ավտոմեքենան մոտ 350-400 մետր գլորվել էր ձորը:
Ի հիշատակ Մհեր Սահակյանի՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց բացվել էր սգո հուշամատյան:
Սահակյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։ Ամուսնացած էր, ունի չորս որդի։