Նիկոլը Ալիևից ավելի շատ է վախենում, քան ՀՀ ժողովրդից, Փաշինյանի պահվածքը անբարոյական է, իսկ մերը՞


Նիկոլը Ալիևից ավելի շատ է վախենում, քան ՀՀ ժողովրդից, Փաշինյանի պահվածքը անբարոյական է, իսկ մերը՞
Հունվար 18 19:01 2025

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների հարցերին, փոխանցում է «Առավոտը»։ Նա, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Փաշինյանի զիջողական քաղաքականությանը․



Հարց։ Ադրբեջանը շարունակում է ստանալ Փաշինյանից այն, ինչ ուզում է։ 
Սրա դեմը ո՞նց առնել։ 

Պատասխան։ Ձեր հարցի մեջ ծանր հոգոց զգացի։ Նույն անկեղծ հոգոցով պատասխանեմ՝ իշխանափոխությամբ (այս պատասխանից հետո կռահում եմ նոր հարցեր եւ հոգոցներ)։ Ակնհայտ է, որ դրսից ուղղակի սատարողներ չունենք։ Ժամանակակից համաշխարհային քաղաքականության բնութագիր դարձող ներկայիս ռեյդերային գրոհների մեջ մենք հոժարակամ պատրաստ ենք լինել մանրադրամ, գեոպոլիտիկ ավար։ Սփյուռքի ներուժը արտաքին լոբիստական աշխատանքներում եւ ընկճված է, եւ անբավարար, եւ մաշված։ Հայաստանի քաղաքացիները ոչ մեկի հետ իրենց հույսերը կապելու շանս, շռայլություն կամ տարբերակ չունեն։ 

Հին ու դառը ճշմարտություն է . спасение утопающих- дело рук самих утопающих. Նիկոլը փորձում է արձանագրել մի, իրականում աննախադեպ, երեւույթ՝ հայերին դարձնել աշխարհի ամենալվացած ուղեղով ժողովուրդ։ Հայերին դարձնել աշխարհի ամենաապաճած ինքնասիրությամբ ժողովուրդ։ Հայերին դարձնել աշխարհի ամենաանպատիվ կեցվածքով ժողովուրդ։ Ու սա ոչ թե զգացմունքային դառնությունից եմ ասում, այլ կարդալով եվրոպական, ռուսական, ամերիկյան վերլուծաբանների հոդվածները եւ զեկույցները։ 

Նիկոլը Ալիեւից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից։ Այո, Փաշինյանի պահվածքը անբարոյական է։ Իսկ մե՞րը։