Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Բաքվի դատախազության մեղադրանքների մի մասը հստակ հանցագործություն է համարում Արցախի գոյությունը (Ադրբեջանի սահմանադրական կարգի խախտում, իշխանության բռնազավթում)։
Եվ այս ամենի հետ համակերպվել, նշանակում է համակերպվել, որ Արցախի գոյությունը եղել է հանցագործություն», նշել է նա։