«Ստիպված էի դուրս գալ UFC 311-ից». Արման Ծառուկյանի հայտարարությունը


«Ստիպված էի դուրս գալ UFC 311-ից». Արման Ծառուկյանի հայտարարությունը
Հունվար 18 11:00 2025

Հայ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում գրառում է կատարել` անդրադառնալով Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտին չմասնակցելու իր որոշմանը:

«UFC և UFC-ի սիրահարներ,

Ցավով հայտնում եմ բոլորին, որ ստիպված էի դուրս գալ UFC 311-ից մեջքի վնասվածքի պատճառով: Սա ամենադժվար որոշումն էր, որ ես երբևէ ստիպված եմ եղել կայացնել իմ ​​կարիերայում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել UFC-ին ըմբռնման համար, անհամբերությամբ սպասում եմ ապագայում կայանալիք նոր մրցաշարի: Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- գրել է 28-ամյա մարտիկը: