Բաքուն Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցած շինծու գործը կքննի առանձին վարույթով, «դատական նիստը» Բաքվում կշարունակվի հունվարի 27-ին։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը երկու միջնորդություն են ներկայացրել՝ Վարդանյանի գործը միավորել մյուս 15 գործերի հետ, տրամադրել լրացուցիչ ժամանակ՝ գործի նյութերն ուսումնասիրելու համար։
Սակայն Ադրբեջանցի դատախազն առարկել է առաջին միջնորդության դեմ, երկրորդ միջնորդությունը դատարանը բավարարել է։ Ռուբեն Վարդանյանին տրամադրվել է լրացուցիչ 10 օր՝ գործի նյութերին ծանոթանալու համար։