Մախաչևը տիտղոսային պայքարից առաջ արժեքավոր խորհուրդ է տվել Ծառուկյանին


Մախաչևը տիտղոսային պայքարից առաջ արժեքավոր խորհուրդ է տվել Ծառուկյանին
Հունվար 17 11:22 2025

UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը տիտղոսային մենամարտից առաջ արժեքավոր խոհուրդ է տվել իր մրցակցին՝ նույն քաշային կարգում դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Կարծում եմ, որ Արմանը մենամարտի ժամանակ պետք է սկսի լսել իր մարզիչներին։ Ես Միշտ այդեպես եմ անում, քանի որ ունեմ UFC-ի լավագույն մարզիչներից մի քանիսին։ Նա պետք է փոխի իր դիրքորոշումը, որովհետև որոշ մանրամասներ կարող են փոխել ճակատամարտի ելքը»,- ասել է Մախաչևը ռևանշ-մենամարտից առաջ։

Մախաչևն ու Ծառուկյանը կմրցեն UFC թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար UFC 311 մրցաշարում, որը կկայանա հունվարի 19-ին, ժամը Լոս Անջելեսում: Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 07։00-ին։