«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է.
«Բաքվում սկսվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի և կեղծ դատավարությունը։ Սա պարզապես դատավարություն չէ, սա Ադրբեջանի հերթական հարվածն է հայկական արժանապատվությանը։
Սկսած 80-ականներից, Արցախում տեղի ունեցած հանցագործությունները ունեն մեկ հասցեատեր՝ Ադրբեջան և որևէ «դատավարություն» կամ այլ գործընթաց երբեք չեն կարող մի նշույլ անգամ փոխել պատմական անհերքելի փաստերի մեջ։
Անվերապահորեն սատարում եմ Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»։