Կոտրել են «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային կենտրոնի» «Թելսել» և «ՄոբիԴրամ» տերմինալները և գողացել այնտեղ եղած գումարները


Կոտրել են «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային կենտրոնի» «Թելսել» և «ՄոբիԴրամ» տերմինալները և գողացել այնտեղ եղած գումարները
Հունվար 16 23:25 2025

Հունվարի 15-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ֆուչիկի փողոց 32 հասցեից գողացել են տերմինալներ: Այս մասին Shamshyan.com-ը։ 

Տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 04։35-ի սահմաններում անհայտ անձիք մուտք են գործել Ֆուչիկի փողոցի 32 հասցեում գտնվող «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային կենտրոնի» 1-ին հարկ և այնտեղից տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են «Թելսել» և «ՄոբիԴրամ» վճարահաշվարկային տերմինալների դրամապահոցները պատճառելով՝ խոշոր չափի ՀՀ դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։