Ի՞նչ են ըստ էության պայմանավորվել Մհեր Գրիգորյանը և Շահին Շուսթաֆաևը․ «Ազգային Ճակատ»


Ի՞նչ են ըստ էության պայմանավորվել Մհեր Գրիգորյանը և Շահին Շուսթաֆաևը․ «Ազգային Ճակատ»
Հունվար 16 19:31 2025

«Ազգային Ճակատ» շարժումը հաղորդագրություն է տարածել․

«Ի՞նչ են ըստ էության պայմանավորվել Մհեր Գրիգորյանը և Շահին Շուսթաֆաևը

Տարածված կարճ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանը ստանալով իր ցանկացած տարածքները Տավուշից և կազմաքանդելով առաջնագիծը, այժմ հրաժարվում է սահմանագծման և սահմանազատման աշխատանքները շարունակել այն հատվածներով, որտեղ ադրբեջանական տիրապետության տակ են գտնվում հայկական տարածքներ։


Հարց է առաջանում, թե ե՞րբ են աշխատանքներ իրականացվելու Ջողազինի, Շորժայի, Արծվաշենի և Ջերմուկի հատվածներում։ Հաշվի առնելով միջազգային փորձը, վերոնշյալ հատվածներին գործընթաց կարող է հասնել տասնամյակներ անց։

Այս քայլով Ադրբեջանը հրաժարվում է հայկական կողմի զիջումների (Տավուշի մարզի Ադրբեջանին անցած գյուղերի հատվածների) դիմաց գնալ փոխզիջման և պարտադրում է շարունակել սահմանագծման գործընթացը այն հատվածներում, որտեղ հայկական կողմն, ըստ Ադրբեջանի պնդումների, ունի զիջելու տարածքներ։ Խոսքն առաջին հերթին Ադրբեջանի կողմից պահանջվող բնակավայրերի՝ Ոսկեպարի, Բարխուդալրու և Սոֆուլու գյուղերի մասին է»։