Այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ. հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։
Հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։