ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասել է Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ համաժողովը կայանալու է հունվարի 20-24-ը Շվեյցարիայում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես կա համաժողովի մասնակիցների ցանկում:
Ակնկալվում է, որ այս տարի կմասնակցեն 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ընդհանուր առմամբ, հրավիրված է 3,000 մասնակից՝ ավելի քան 130 երկրից: