Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի


Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի
Հունվար 16 12:54 2025

Կառավարությունը հաստատեց ֆիզկուլտուրայի և սպորտի ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Տիգրան Սիմոնյանի ընտրության արդյունքները:

Ընտրությանը մասնակցել է ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 18-ը: Այն կայացել է մեկ փուլով, որի արդյունքում, հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ, 17 կողմ, 1 դեմ ձայնով մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանն ընտրվել է Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր՝ 5 տարի ժամկետով:

Տիգրան Սիմոնյանը նշել է, որ հասկանում է այն պատասխանատվությունը, որն ստանձնում է փոփոխությունների այս փուլում:

«Բուհը, ոլորտի պատասխանատու լինելով, նաև պատասխանատվություն է զգում՝ մասնակցելու այն աշխատանքներին, որը հաստատվել են անցած տարի Կառավարության կողմից, մասնավորապես՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ծրագրի աշխատանքներին: Հավատացեք, որ բուհն ամենայն պատասխանատվությամբ է մոտենալու այս հարցերին»,- ասաց Սիմոնյանը: