Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան


Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան
Հունվար 16 11:30 2025

Երեխաներ կան, որ կրթությունից դուրս են մնում ամենատարբեր հանգամանքներից ելնելով, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է հասկանանք, թե ընտանիքների կողմից մանկական աշխատանքը ինչքանով է երեխաներին կանխարգելում պատշաճ կրթություն ստանալուց ու կրթության հասանելիության իրավունքից»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ ժողովդրավարական հասարակության մեջ լիարժեքորեն հարգվում է անձնական ու ընտանեկան կյանքի անձռենմխելիությունը, բայց, մյուս կողմից, երբ այնտեղ տեղի են ունենում պրոցեսներ, որոնք օբյեկտիվորեն ու սուբյեկտիվորեն դուրս են գալիս ընտանիքի տիրույթից, պետությունը պետք է միջամտելու գործիքներ ունենա։

«Սա պետական անվտանգության ու զարգացման օրակարգի անբաժանելի մաս է»,- հավելեց նա։

Ըստ Փաշինյանի՝ հանցավոր մղումները շատ դեպքերում ձևավորվում են ընտանեկան, կենցաղային բռնության պայմաններում, երբ բռնությունը դառնում է կուլտուրա։

«Երբ բռնությունը տան մեջ կուլտուրա է, տնից դուրս է  գալիս բակ, բակից՝ թաղ, թաղից՝ դպրոց, դպրոցից՝ հանրություն ու այդպես շարունակ։ Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը, ո՞վ է ասել, որ դա լավ բան է»,- ընդգծեց վարչապետը։