Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը արդարացվեց․ Հրապարակ


Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը արդարացվեց․ Հրապարակ
Հունվար 15 21:01 2025

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը (Վովայի Արշակ) վերդիկտով արդարացվել է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ էլ քննվել է նրա վերաբերյալ քրեական գործը։

Վերջնական դատական ակտը հրապարակվելու է հունվարի 31-ին, մինչ այդ լինելու են դատալսումներ։

Գլխավոր դատախազությունից այս որոշման վերաբերյալ մեզ փոխանցում են․ «Կայացված դատական ակտի վերաբերյալ, այն ստանալուց հետո, վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։