«Հրապարակ» թերթը գրում է. Պետական ապարատում բունտ է հասունանում․ ըստ տեղեկությունների՝ հունվարից շեշտակի բարձրանալու է վարչությունների եւ բաժինների պետերի աշխատավարձերը, իսկ այդ պաշտոններում հիմնականում քաղաքական նշանակումներ են արվում՝ ՔՊ-ականների շարքերից։ Ստացվում է, որ առաջատար, գլխավոր մասնագետները, որոնք այդ կարգավիճակին հասել են համակարգում քայլ-քայլ առաջ գնալով եւ իրենց աշխատանքի շնորհիվ, մի քանի անգամ ավելի քիչ են ստանալու, քան իրենց պետերը, որոնց գործը ենթականերն են անում։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է կանոնակարգվելու այս հարցը, մեր աղբյուրն ասաց՝ օրենքի կետով։










