Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ


Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Հունվար 15 20:28 2025

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ:

Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են ԲԴԽ-ից: Հարությունյանին մեղավոր են ճանաչել 44-օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Թե ինչ պատժի կդատապարտվի գեներալ-լեյտենանտը, հայտնի կլինի առաջիկայում:

Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի՝ ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել: