Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան


Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան
Հունվար 15 18:56 2025

«Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն»,- տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա ձեռնպահ մնաց նշել, թե տարվա ընթացքում որ երկրների հետ զորավարժություններ կլինեն։

«Ունենք քննարկումներ տարբեր միջազգային գործընկերների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու։ Լիահույս եմ, որ դրանք կհաջողվեն և տեղի կունենան։ Երբ մոտենա ժամանակը, կիրազակենք»,-ասաց նա։