Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով


Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով
Հունվար 15 17:58 2025
«Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն և հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը NEWS.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ չգիտի, թե «Շաբաթվա լուրեր» հաղորդման կոնկրետ որ հայտարարության համար է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել ԱԳՆ։
 
Նա նշել է, թե այս պահին մեկնաբանելու ոչինչ չկա։
 
«Չեմ հասկանում, թե կոնկրետ ո՞ր հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին։ Առայժմ մեկնաբանելու ոչինչ չկա»,- պատասխանել է Կիսելյովը։
 
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
 

«2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։