Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ», լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Լրագրողները նշեցին, որ նման արտահայտություն ժամանակին արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գալյանն էլ արձագանքեց.«Եթե նման արտահայտություն է եղել, ցավոք, ուշադրություն չեմ դարձրել։ Մեկնաբանել չեմ կարող այդ ամենը, մինչև ինքս այդ ամենը չլսեմ։ Ներողություն եմ խնդրում, այս պահին չէ, բայց հետագայում կարող եք նույն հարցը բարձրաձայնել»։