Կրծքագեղձի քաղցկեղի մասին հայտնի առասպելը ցրվել է


Կրծքագեղձի քաղցկեղի մասին հայտնի առասպելը ցրվել է
Հունվար 11 23:24 2025

Ուռուցքաբան Վերա Դիդենկոն պատմել է, որ կրծքին հարվածելը կամ հրելն ինքնին կրծքագեղձի քաղցկեղ չի առաջացնում։ Այս հայտնի առասպելը բժիշկը ցրել է իր Telegram ալիքում։

Դիդենկոն հայտարարել է, որ շատ կանայք վստահ են, որ կրծքագեղձի քաղցկեղն իրենց մոտ զարգացել է վնասվածքից հետո: Սակայն, նրա խոսքով, կապտուկներն ու հարվածները չեն կարող չարորակ ուռուցքների զարգացման պատճառ դառնալ։ Կրծքագեղձի քաղցկեղի հաճախակի հայտնաբերման պատճառները հենց ինչ-որ վնասվածքներից հետո բժիշկը բացատրել է նրանով, որ նման միջադեպերից հետո կանայք, որպես կանոն, մանրակրկիտ ինքնաքննություն են կատարում կրծքագեղձերի վրա եւ նկատում են ուռուցքներ, որոնց նախկինում ուշադրություն չէին դարձնում, ինչի պատճառով էլ դիմում են բժշկի:

«Մեզանից շատերը կրծքին ուշադրություն են դարձնում միայն այն դեպքում, երբ ինչ-որ կապտուկ հայտնվի։ Եվ հենց այդ ժամանակ է, որ մենք նկատում ենք գունդ կամ գոյացություն, որը կարող էր վաղուց այնտեղ լինել: Հարվածը պարզապես «երևացող» է դարձնում խնդիրը», - ընդգծել է ուռուցքաբանը։

Եթե կինը հարվածել է ստացել կրծքին, ապա կապտուկի տեղում պետք է սառը թրջոց դնել, խորհուրդ է տվել Դիդենկոն: Ցանկացած դիսկոմֆորտի կամ կաթնագեղձերում կոշտուկների հայտնաբերման դեպքում, հնարավորինս շուտ պետք է խորհրդակցել բժշկի հետ: