Տրանսպորտի սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները կարող են նույնականացում անցնել


Տրանսպորտի սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները կարող են նույնականացում անցնել
Հունվար 9 13:12 2025

Հիշեցնեմ, որ այսօրվանից վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ Այս մասին գրում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

 

«Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։

 

Հիշեցնենք նաև, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև Telcell ընկերության սպասարկման կետերում, ինչպես նաև transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու»։