Սուր շնչառական վարակների առումով Հայաստանում դիտվում է միջին ակտիվություն։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ դիմելիությունը բազել է նախորդ շաբաթվա համեմատ 1.8 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.6 անգամ»,-ասաց կենտրոնի ներկայացուցիչը։
Թոքաբորբով դիմելությունը նվազել է 2.4 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1.2 անգամ։
«2024-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2025-ի հունվարի առաջին շաբաթը իրականացվել է 757 նմուշների հետազոտություն, հիմնականում հայտնաբերվել են գրիպ Ա տեսակի H1 ենթատեսակը, գրիպ Բ, ռինովիրուս, ադենովիրուս, քովիդ և այլն»,-ասաց Ռ. Աբովյանը։
Մասնագետը նշեց, որ կանխատեսում են՝ այս շաբաթվանից սկսած ունենալու են դիմելության բարձրացում, քանի որ տոնական օրերին սովորաբար մարդիկ չեն դիմում բժշկին։
Դրա հետևանքով ավելացել են սուր շնչառական վիրուսաներով վերակենդանացման բաժանմունքներ տեղափոխվածների թիվը։ Սուր շնչառական վարակների հիմնական թիրքախը 0-18 տարեկան երեխաներն են։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։