Վերջին շաբաթում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն


Վերջին շաբաթում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն
Հունվար 7 16:21 2025
Վերջին շաբաթում (30.12-05.01.2025թ) Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն:
 
Այս ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 2758 պացիենտ, նախորդ շաբաթվա 5146 արձանագրված դեպքերի համեմատ հիվանդացությունը նվազել է 1․8 անգամ, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված թվով 4682 դեպքերի համեմատ նվազել է 1․6 անգամ։
 
Ընդհանուր դեպքերի 85%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում։
 
Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 267 պացիենտ, նախորդ շաբաթվա՝ թվով 663 դեպքերի համեմատ հիվադացությունը նվազել է 2․4 անգամ:
 
Ընդհանուր դեպքերի 75%-ը մինչև 18 տարեկաններն են։
 
Նշված ժամանակահատվածում ծանր սուր շնչառական վարակներով և թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքներ թվով 62 հոսպիտալացումները նախորդ շաբաթվա 38-ի համեմատ աճել են 1․6 անգամ։
 
Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9 դեպքով:
 
Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 10 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (24 դեպք) նվազել է 14 դեպքով: