Երևան-Ապարան երթուղայինի վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել


Երևան-Ապարան երթուղայինի վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել
Հունվար 7 13:49 2025

Երևան-Ապարան երթուղայինի վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել։ Այս մասին 24News-ին ասաց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։ 

«Դեռևս 2 հոգի շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Առաջիկայում նրանք ևս դուրս կգրվեն»,- մանրամասնեց խոսնակը։

Հիշեցնենք, որ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարի հետևանքով Ապարանի ԲԿ էր դիմել 7 տուժած, որից 2-ը՝ երեխաներ։ Երեխաները առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել։