Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից


Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից
Հունվար 7 12:19 2025

Արցախից տեղահանված այն  ընտանիքները, որտեղ կան 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներ, կարող են կրկին դիմել ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

«ՀՀ-ում ծնված երեխաների նույնականացման հետ կապված բարեփոխումներն իրականացված են։

Դիմում կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ»,- գրված է հաղորդագրության մեջ: