Երևանի շտապօգնությունը տոնական օրերին ստացել է 3373 կանչ՝ մի փոքր ավելի շատ, քան նախորդ Ամանորին


Երևանի շտապօգնությունը տոնական օրերին ստացել է 3373 կանչ՝ մի փոքր ավելի շատ, քան նախորդ Ամանորին
Հունվար 3 13:19 2025

Երևանի շտապօգնությունը տոնական օրերին ստացել է 3373 կանչ՝ մի փոքր ավելի շատ, քան նախորդ Ամանորին։ Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել է «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

 

Դրանք հիմնականում սուր շնչառական վիրուսային վարակների, ինֆեկցիաների, սրտի ու զարկերակային ճնշման հետ կապված խնդիրների դեպքերն են։ Եղել է թունավորման ընդամենը 1-2 դեպք։