Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում


Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում
Դեկտեմբեր 23 11:31 2024

Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2173 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 847-ը հայկական են