ArmLur.am-ի տեղեկություններով՝ 16-ամյա աղջկա ինքնազգացողությունը վատացել է Կենտրոնի քննչական բաժնում, երբ քննիչները նրա նկատմամբ բռնություն կիրառած կասկածյալի հետ առերեսում են իրականացրել։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ աղջիկը, ըստ նախնական տեղեկությունների, մոտ 60 հատ դեղահաբ է խմել։
Նշենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մի աղջիկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղափոխված աղջիկը Երևանի բնակիչ է, ով մեծ քանակությամբ դեղորայք է խմել, ու ինքնազգաղությունը վատացել է, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ տեղեկությունների՝ նրա նկատմամբ բռնություն է իրականացվել, ինչից հետո նա դիմել է այդ ծայրահեղ քայլին:
Հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք-Մարաշ բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: