Նոր Հաճնում՝ բակում, հայտնաբերվել է 25-ամյա տղայի մարմին․ հայտնաբերել են հանցագործության գործիքը


Նոր Հաճնում՝ բակում, հայտնաբերվել է 25-ամյա տղայի մարմին․ հայտնաբերել են հանցագործության գործիքը
Դեկտեմբեր 18 22:32 2024
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան 3-րդ շենքի մուտքի մոտ տղամարդու դի կա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Տ․ Մուսոյանն է։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մարմինի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետք, իսկ մարմնի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Դեպքի փաստով Ս․ Բաբախանյանի որոշմամբ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով, կասկածյալը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 19-ամյա Գ․ Կարապետյանն է և հայտնաբերվել է նաև հանցագործության գործիքը։ 

 


Ավելին՝ սկզբնաղբյուրում։