Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետ տեղի ունեցած հանդիպումից։
«Կրկին մոտ 6 ժամ քննարկում էինք մեր միջավայրը փոխելու, տգիտությանն իր բոլոր դրսևորումներվ ձեռնոց նետելու, մեր հանրային-հասարակական օրակարգում թեմաների ընտրության մասին։ Անչափ շնորհակալ եմ բովանդակային եւ հագեցած քննարկման համար»,- գրել է նա։