«Վետո» շարժման ղեկավար, քաղակտիվիստ Նարեկ Մալյանը գրում է․ «Հովիկ Աղազարյանի թեման համատարած խինդ և զվարճանք է պատճառել, բայց առաջարկում եմ ռացիոնալ մոտենանք այս երևույթին:
Բոլորի համար պարզ է, որ նիկոլը հոշոտելու է Աղազարյանին և դա անելու է իրեն հատուկ ստորությամբ՝ ոչ իր, այլ ՔՊ ական պատգամավորների ձեռքերով:
Շուտով Աղազարյանին անձեռմխելիությունից զրկելու հարցով ԱԺ նիստ կհրավիրեն:
Աղազարյանը երկու ճանապարհ ունի։
1. Չդիմադրել նիկոլին և հաստատապես խժռվել վերջինիս կողմից: Հիշեցնեմ որևէ մեկին չի հաջողվել նիկոլի հետ պայմանավորվել, նա բոլոր նման փորձ անողներին լափել է:
2. Դիմադրել, պահելով մանդատը իմպիչմենտին ակտիվորեն մասնակցելու խոստումով ու ստանալ հանրության աջակցությունը:
Թե որ տարբերակը կընտրի արդեն անկախ պատգամավոր Աղազարյանը ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս փաստենք, որ վերադարձ դեպի քպ նա այլևս չունի, որքան էլ այս փուլում նրան լռեցնելու համար փորձեն «ընկերաբար» խոստանալ որոշ ճարպիկ քպականներ»։