Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ անթաքույց առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետություն ձևավորելու վաղուց մշակվող ծրագիրը․ Վարուժան Գեղամյան


Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ անթաքույց առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետություն ձևավորելու վաղուց մշակվող ծրագիրը․ Վարուժան Գեղամյան
Դեկտեմբեր 4 20:02 2024

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

«Սիրիայում իրադարձությունների ֆոնին Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ անթաքույց կերպով առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետության ձևավորման վաղուց մշակվող ծրագիրը։

Այն կոչվում է «Թուրքոմանական հանրապետություն» և նախատեսում է թյուրքախոս թուրքոման ցեղերի հիմքի վրա ստեղծել Թուրքիայի կցորդ հերթական տարածքը։

Ինչպես ժամանակին արել են Կովկասում՝ Ադրբեջանի տեսքով, Կիպրոսում՝ «Հյուսիսային Կիպրոսի» տեսքով, իսկ հիմա անում են Իրաքում և Սիրիայում։

Թուրքոման ցեղերը այս օրերին Սիրիայում վայրագություններ գործող գլխավոր խմբերից են։

Քարտեզում այդ «պետության տարածքն է»։