Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է Մախաչկալայի և Սոչիի նավահանգիստներին. կան տnւժածներ


Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է Մախաչկալայի և Սոչիի նավահանգիստներին. կան տnւժածներ
Սեպտեմբեր 10 13:39 2026

Սոչիի ափամերձ գոտում անանձնակազմ մոտորավանակների հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 8-ի։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։

 

 

Ավելի վաղ հայտնել էին, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ափամերձ գոտում։

 

Բացի այդ, Դաղստանում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով նավահանգստային ենթակառուցվածքներ և թատրոն է վնասվել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինը։

 

«ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել Մախաչկալայի նավահանգստային ենթակառուցվածքներում և Գամզատ Ցադասի անվան Ավարի երաժշտադրամատիկական թատրոնում»,- նշել է նա։

 

Անօդաչուների հարձակման վտանգի պատճառով Մախաչկալայի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակվել են թռիչքները։