Շատ կնեղվեմ, որ իմանամ իմ մասին խոսելիս ասում են՝ «շեֆը». Նիկոլ Փաշինյան


Շատ կնեղվեմ, որ իմանամ իմ մասին խոսելիս ասում են՝ «շեֆը». Նիկոլ Փաշինյան
Դեկտեմբեր 4 19:54 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհամեստ չէ, որ մտածի, թե իր մտքերը շատ են հիշելու:

«Բայց ես համոզված եմ, որ Ձե՛ր մտքերն են շատ երկար հիշելու, այն մտքերը, որտեղ Դուք ցիտում եք իմ մտքերը»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին` ԱԺ-ում հայտարարեց նա:

2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Գեղամ Մանուկյանի ցիտատները փոթորկել են Նիկոլ Փաշինյանի հոգին:

«Դրանք դարձել են կոնկրետ որոշումներ»,- ասաց նա:

Վարչապետը նշեց նաև, թե շատ կնեղվի, երբ իմանա, որ իր մասին խոսելիս ասում են՝ «շեֆը»:

«Ես գենետիկ անհամատեղելիություն ունեմ այդ բառի հետ»,- հավելեց նա: