Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն ՔՊ ներկայացուցիչները. Փաշինյան


Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն ՔՊ ներկայացուցիչները. Փաշինյան
Դեկտեմբեր 4 17:05 2024

Լավ առիթ է, որ մենք ժողովդրավարական ևս մեկ ինստիտուտ ներդնենք Հայաստանում, ԱԺ -կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիում սպասվող «փրայմերիզի» գործընթացին, որը նա անվանեց «նախնական ընտրություն և նախնական քվեարակություն»։

 

«Երբ որ ոչ թե հենց պաշտոնյաների, այլ թեկնածուների ընտրության փուլից քաղաքացիները հնարավորություն են ունենում քվեարկել ու որոշում կայացնել։ Իմ առաջարկը Գյուրիում հենց այդ է»,-ասաց նա։

 

Փաշինյանը հայտնեց՝ առաջադրվել է 7 թեկնածու, և 3 օր՝ կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից կիրականացվի նախնական ընտրությունը։

 

«Պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որում նրանք թեկնածուներից մեկի օգտին կքվեարկեն։ Հաղթած թեկնածուին կնշանակենք Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները և կսկսեն քվեարկել»,-ասաց նա։

 

Փաշինյանը չբացառեց՝ այս մեխանիզմը կկիրառեն նաև այլ համայնքներում, որտեղ մի քանի թեկնածուներ լինեն։