Շոկի մեջ էի, անձամբ ուզում էի Հովիկ Աղազարյանին խեղդել. Ալեն Սիմոնյան


Շոկի մեջ էի, անձամբ ուզում էի Հովիկ Աղազարյանին խեղդել. Ալեն Սիմոնյան
Դեկտեմբեր 4 15:59 2024

Վարչապետը հաճախ իր գործունեության, միջազգային հանդիպումների, հարևան երկրի ղեկավարի հանդիպումների հետ կապված խմբակցությանը մանրամասներ է ներկայացնում ու պարզվում է, որ այդ կոմունիկցիայի ընթացքում ինֆորմացիաներ կան, որոնք դուրս են եկել ու հայտնվել մամուլում: Այս մասին, անդրադառնալով Հովիկ Աղազարյանին ինֆորմացիայի արտահոսքի պատճառով ՔՊ-ից հեռացնելուն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես չեմ ուզում հիմա մանրամասների մեջ մտնեմ, բայց որքան հասկանում եմ, պարոն Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ: Դրա մասին վերջերս ենք իմացել: Երեկ մենք քննարկել ենք Աղազարյանի դուրս գալու խնդիրը, որի ընթացքում մի պահ անգամ չենք անդրադարձել ԱԺ դահլիճում տեղի ունեցածին, մանդատի հետ կապված վարչապետի խնդրանքին: Այն, ինչ ես երեկ իմացել եմ, դրանից շոկի մեջ եմ: Ամեն հնարավոր ձևով  մինչև երեկ փորձել եմ պարոն Աղազարյանին պաշտպանել: Բայց երեկ ուզում էի անձամ խեղդել իրեն: Խնդիրն  այն էր, որ ինքը երեկ չէր զղջում, ընդհակառակը, ավելի ագրեսիվ էր իրեն պահում, ինձ մոտ տպավորություն էր, որ ադեկվատության հետ կապված խնդիր կար»,- ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ Աղազարյանի կողմից արած ինֆորմացիոն արտահոսքերը միայն պետությանը վնաս հասցնելու մասին չեն:

«Այն, ինչ ես տեսել եմ, ինչ-որ պահի սկսել եմ չընկալել, չեմ կարողացել մինչև վերջ կարդալ»,- ասաց Սիմոնյանը: