Գլխավոր դատախազը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին


Գլխավոր դատախազը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին
Դեկտեմբեր 4 11:45 2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, 2024 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, ներկա է եղել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին, այնուհետև՝ «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգից հետո, հանդիպել է երաժշտախմբի մասնակիցներին:

Նշենք, որ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից անցկացված 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի կարգախոսն է՝ «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր»։ Փառատոնն իրականացել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո:

դգֆգ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցած՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգը նվիրված է եղել «Ճախրուկ» մշակութային կենտրոնի գործունեության 5-ամյակին: Այս մենահամերգով մեկնարկել է ճախրուկների համերգային շրջագայությունը, որը կիրականացվի Երևանի և ՀՀ մարզերի տարբեր հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև բուհերում: Նպատակն է՝ ձևավորել առավել հանդուրժող և ներառական հասարակություն։