Սաղաթելյանն Օլանդին ներկայացրել է ՀՅԴ-ի մոտեցումները՝ որոշ հարցերի վերաբերյալ


Սաղաթելյանն Օլանդին ներկայացրել է ՀՅԴ-ի մոտեցումները՝ որոշ հարցերի վերաբերյալ
Դեկտեմբեր 4 11:35 2024

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է.

«Աշխատանքային այցով Փարիզում գտնվելու ընթացքում Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել եմ Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին։

Զրույցի ընթացքում մտքեր ենք փոխանակել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրի, տարածաշրջանային քաղաքական զարգացումների, Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի վերաբերյալ։
 
Ֆրանսուա Օլանդին ներկայացրել եմ ՀՅ Դաշնակցության մոտեցումները հիշյալ հարցերի վերաբերյալ։
 
Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման և արցախահայության վերադարձի իրավունքի իրացման գործում միջազգային զորակցության անհրաժեշտությունը»։