Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները գործադուլ անող վարորդների նկատմամբ. Արման Թաթոյան


Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները գործադուլ անող վարորդների նկատմամբ. Արման Թաթոյան
Դեկտեմբեր 3 23:14 2024

Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքներն իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում:

Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունն ավտոբուսի վարորդին գործադուլի սահմանադրական իրավունքի համար ոչ միայն սպառնում է, այլև դրա համար պաշտոնապես դիմում է քրեական հետապնդման մարմնին»,- նշել է նախկին ՄԻՊ-ը։