Հակոբ Արշակյանը գործուղվում է Սան Ֆրանցիսկո՝ գալա ընթրիքի մասնակցելու


Հակոբ Արշակյանը գործուղվում է Սան Ֆրանցիսկո՝ գալա ընթրիքի մասնակցելու
Դեկտեմբեր 3 21:04 2024

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1.Սփյուռքի համաշխարհային համաժողովին եւ «ORF America» ամենամյա գալա ընթրիքին մասնակցելու համար  2024 թվականի դեկտեմբերի 7-11-ը Սան Ֆրանցիսկո (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ:

2.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: