«Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով Տիգրանաշենը Արարատ Մարզի հայկական գյուղ է, և այն հանձնման ու զիջման ենթակա չէ»,- Ֆեյսբուքյան եթերում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանը։
Նա տեղեկացրեց, որ Տիգրանաշեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների այցից հետո Ադրբեջանը տարածել է նյութ, թե «Ուժեղ Հայաստանը» ծառատունքկ է իրականացրել Տիգրանաշենում;
«Իրենց անվանմամբ՝ Քյարքիում, իրենց պնդմամբ, իրենց հողում։ Բնականաբար սա անթուլատրելի է։ Մեր ուղերձն է. «Զարգացում ու ոչ թե հանձնում»»,- ասաց Մելոյանը։
Տեսանյութին ուղեկցող գրառման մեջ սահմանադրական իրավունքի մասնագետն ասում է;««Ուժեղ Հայաստան»ը Հայաստանի Հանրապետության 35-ամյակի կապակցությամբ՝ իրականացնելով ծառատունկ Տիգրանաշենին նվիրեց «Անկախության պուրակը»🇦🇲
Այս իրադարձությանն անդրադարձավ ադրբեջանական մամուլը՝ Տիգրանաշենն անվանելով իրենց տարածք։
Սա ուղղակի նկրտում է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ։
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել»։










