ՀՀ քաղաքացիները բողոքներով ողողում են վարչական դատարաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի․ Հովհաննիսյան


ՀՀ քաղաքացիները բողոքներով ողողում են վարչական դատարաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի․ Հովհաննիսյան
Սեպտեմբեր 23 23:31 2026

Եթե մի օր որոշեմ որևէ առիթով մրցանակաբաշխություն անցկացնել և պարգևներ տալ այն պետական մարմիններին, որոնց դեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ամենաշատն են բողոքում, ապա Երևանի քաղաքապետարանը պատվոր հարթակում միշտ կունենա իր պատվավոր տեղը։ Կլինի առաջինը, 2-րդ-ը, թե 3-րդ-ը՝ կապ չունի, միշտ կունենա այդ տեղը, որովհետև իրենք առաջատարն են այն պետական մարմինների շարքում, ում դեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ողողում են վարչական դատարանները բողոքներով»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասում է արդարադատության նախկին նախարար, իրավաբան, ԵՊՀ դասախոս Արփինե Հովհաննիսյանը։

 

Նրա խոսքով՝ միայն 2022-25 թթ․-ը ներառյալ «Դատալեքս»-ի պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 10 000-ից ավելի գործ՝ տարբեր ատյաններում Երևանի քաղաքապետարանի դեմ առկա է։

 

«Է՛լ ավելի վատ է՝ 70 %-ն այդ գործերի բավարարվում է։ Ինչո՞ւ է վատ, որովհետև, դա վիճակագրություն չէ,դա վարչարարության որակ է, ավելի կոնկրետ՝ որակի բացակայություն»,- ասել է նա։