Վարորդներն ասում են՝ մի ձեռքով բրդուճն ենք կծում, մյուս ձեռքով ղեկը բռնում. մարդկանց խնդիրները լուծված չեն. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)


Վարորդներն ասում են՝ մի ձեռքով բրդուճն ենք կծում, մյուս ձեռքով ղեկը բռնում. մարդկանց խնդիրները լուծված չեն. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)
Դեկտեմբեր 3 17:24 2024

Երևան քաղաքում տրանսպորտային բարեփոխումներ անվան տակ չմտածված փորձարկումների հերթական ձախողման օրինակն էր այսօր: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Վաղ առավոտից տրանսպորտային կոլապս էր, ու այս անգամ էլ քաղաքային իշխանությունները մեղավոր հռչակեցին հանրային տրանսպորտը շահագործող վարորդներին, ովքեր հանդգնել էին ոտքի կանգնել: Դանակը հասել էր ոսկորին, մարդիկ բարձրաձայնում էին օբյեկտիվ խնդիրներ, որոնք լուծված չեն:

Ի վերջո, մարդ են, իրենք էլ են զայրանում ու պարզ խնդիրներ են բարձրացնում: Ասում են ձեր կողմից խոստացված ախատավարձերի բարձրացումն իրականացրեք, ոչ թե խաբեք հերթական անգամ, ասում են հանգստի, սնվելու համար ժամանակ չունենք, մի ձեռքով բրդուճն ենք կծում, մյուս ձեռքով ղեկն ենք բռնում, մարդիկ զուգարան չունեն, որ կարողանան իրենց կարիքները հոգան  21-րդ դարում: Սա բնականաբար ազդում է իրենց աշխատանքի որակի վրա»,- ասաց պատգամավորը:

Թադևոսյանի խոսքով գործատուն փորձ չարեց վարորդների հետ երկխոսելու:

«Գործատուն փոխանակ իջներ  խոսեր մարկանց հետ, փակվել էր իր սենյակում՝ երկաթյա դռների հետևում ու ասում՝ լավ ենք անում, դուք ազատված եք, ձեզ չենք վստահում»,- ասաց նա: