Վարորդների գործողությունների համար փոխքաղաքապետը ՀՀ Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել


Վարորդների գործողությունների համար փոխքաղաքապետը ՀՀ Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Դեկտեմբեր 3 15:31 2024

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ինքն արդեն համապատասխան հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՀ Գլխավոր դատախազին։

 

«Որպեսզի նախաքննություն իրականացնի և պարզի՝ արդյո՞ք մենք այստեղ գործ ունենք աշխատանքային պարտականությունները չկատարելու հետ, որը առաջանում է օբյեկտիվորեն ծանր հետևանքնոր, թե՞ առաձին անձանց մասով գործ ունենք մի երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային իրավունքի իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը»,-ասաց նա և նշեց, որ այդքան մարդու առավոտյան հնարավորություն չտալ աշխատանքի կամ ուսումնական պրոցեսին հասնելու․․․ պետք է պատասխան տան։

 

Նա նաև ասաց, որ «որոշ վարորդներ դադարեցրել են իրենց ապօրինի գործողությունները և անցել են աշխատանքի»․ «Հորդորում եմ բոլորը հնարավորինս շուտ հետևեն նրանց օրինակին»։