Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել


Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել
Նոյեմբեր 28 22:22 2024

Նոյեմբերի 24-ին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ գիշերը ժամը 01։20-ի սահմաններում 2 հոգի թմրամիջոցներ են ձեռք բերում և իրացնում։

Տեղում տղան խոստովանում է, որ «Տելեգրամ» հավելվածով ձեռք է բերել «մարիխուանա» տեսակի թմրանյութի 10 փաթեթ, որից հետո իր մայրիկի հետ գնացել է Գ․ Նժդեհի փողոցի 16 շենք և փաթեթները տեղադրել է բակ: Յուրաքանչյուր փաթեթի համար նա պետք է ստանար 7 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։