QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր․ Երևանի քաղաքապետարան


QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր․ Երևանի քաղաքապետարան
Նոյեմբեր 26 12:16 2024

Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։

Հայտնում են Երևանի քաղաքապետարանից և տեղեկացնում, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։